Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.01.2015 | 00:56

Ո՜վ Տեր և դաստիարակ՝ հեզ և խնամող, Աստվա՛ծ իմ Հոգի, փչի՛ր իմ խորհուրդների մրրկված ծովի վրա շնորհիդ սյուքը, որով խաղաղվում է այն։ Եվ ինչպես Քո երախտիքով միշտ Քեզ գովելու պարտական ունեցար ինձ, և ա՛յժմ լցրու իմ բերանն օրհնությամբ, Տե՛ր ցնծալի։ Թեպետ և անարժան տաճար եմ Քո բնակության համար, սակայն Դո՛ւ, առատաձե՛ռն, միայն Քո ձայնի հնչման գործի՛ք դարձրու և, Քո անճառ խորհրդի տարփալի հանճարը բացելով, փայլեցրո՛ւ այն փնտրողների առաջ՝ ի փառս Քո մեծ անվան պատվի, Սո՛ւրբ սիրելի, և ի կշտամբանս ինձ՝ բերանիս խոսքը ժխտող ծառայիս։

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ